ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Չմարսվող կերակուր

Չմարսվող կերակուր
22.07.2025 | 19:56

Թուրքը ում ասում ա` բռնում ա ,

ումից վախում ա` բռնում ա,

ումից վտանգ ա տեսնում` բռնում ա,

բռնում ա, բռնում ա, բռնում ա...

Թող բռնի, թող բանտերը յցնի, բանտում տեղ չի լինի` թող նոր բանտ սարքի, սարքի, սարքի, Հայաստանը դարձնի բանտաստան, ասի զարգանում ենք:

Մենք կգնանք, կնստենք բանտում ու մենք էլ մերը կսարքենք, բանտի մեջ իր բանտը կսարքենք, վաղվա Հայաստանը կսարքենք:

Բռնի ինչքան կարում ես, լեթվի, կշտացի, անկուշտ:

Հայաստանը նման է մի անկառավարելի դասարանի։ Անկարող ուսուցիչը ինչքան էլ գոռա, ծեծ ու ջարդ անի, միևնույնն է, դասարանը լինելու է ավելի ու ավելի անկառավարելի։

Իսկ վարպետ ուսուցչին բավական է մի խիստ հայացք, լուռ ու մուջ նայվածք, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի։ Էս պաշտոնը քո հագով չէ, քո տեղը դասարանում չէ, երկրի կառավարումը չէ, քո տեղը բանտում է։

Մենք բանտում նստած տեղ կանենք քեզ...

Իսկ դու` անկուշտ կենդանի, բռնի, բռնի, հլա ինչքան կարում ես, բռնի, միայն թե զգույշ` չուռցորվես…

Եվ լավ իմացիր` ամն մի կալանված մարդ, ամեն մի քաղբանտարկյալ, մի, մի նռնակ է, որ վաղ թե ուշ պայթելու է մարդակերությունից տռզած որովայնիդ մեջ:

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3851

Մեկնաբանություններ